▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

USAID-ը հանցավոր կազմակերպություն է․ Իլոն Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարման գործընթացն արդեն սկսվել է։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը զբաղվել է կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների ֆինանսավորմամբ։ Այն վերականգնման ենթակա չէ։

«USAID-ն ոչ թե որդնած խնձոր է, այլ որդերի կույտ, որտեղ խնձոր արդեն չկա, ուստի պետք է ազատվել դրանից»,- նշել է Մասկը։

Ավելի վաղ X-ի իր գրառման մեջ նա իր 215 միլիոն հետևորդներին հարցրել էր՝ «Գիտե՞ք, որ USAID-ն ձեր հարկերի հաշվին ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտությունը, ներառյալ Covid-19-ը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո 90 օրով դադարեցվել է օգնությունն այլ երկրներին, այդ թվում՝ USAID-ի միջոցով։

***

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում նշել է, որ USAID-ը հանցավոր կազմակերպություն է, և եկել է այս կազմակերպության վերացման ժամանակը։

Ակնհայտ է, որ ԱՄՆ նոր վարչակազմի և հին վարչակազմի գաղափարախոսությունը և մոտեցումները իրար հետ որևէ կապ չունեն։ Հին բայդենական վարչակազմի հետ աշխատող քաղաքական ուժերը, դերակատարները և կամակատարները մնացել են առանց քաղաքական հիմնական հենասյան և սնման աղբյուրի։

Նոր վարչակազմի և հին վարչակազմի հովանավորության տակ եղած կառույցների և քաղաքական թիմերի միջև ջրերը խաղաղ չեն հոսելու, իսկ Փաշինյանական քաղաքական «all-in»-ը եղել է պարտված լիբերալիզմի ջատագովների վարչախմբի վրա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին