▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերք, Ձեր ընտանիքները տներում են ապրում, թե՞ խաղատներում

Մարզահամերգային համալիրը կառավարությունը վաճառեց մի ինչ-որ նորաստեղծ ընկերության, որը պարտավորվել է 4 տարում 100 մլն դոլարի ներդրում կատարել և ստեղծել, տարածաշրջանում նախադեպը չունեցող, ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն։ Այս ամենին ես ոչ միայն դեմ չեմ, այլ երկու ձեռքով եմ կողմ... եթե իհարկե այս ամենը հերթական ԲԱՄՕ չդառնա։

Բայց այս պատմության մեջ ինձ ամենաշատը զվարճացրեց «ընտանեկան ուղվածություն» բառակապակցությունը։ Դիմում եմ բոլոր այն պետական այրերին, ովքեր համաձայն են, որ ընտանեկան ուղղվածության համալիրում լինի խաղատուն. «Տղերք, Ձեր ընտանիքները Տներում են ապրում, թե՞ Խաղատներում»։

Կարեն Քոչարյան

Կարդացեք նաև` Մարզահամերգային համալիրը 30 միլիոն դոլարով կվաճառվի «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին