▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդկանց և կանանց ամենատարածված 5 ստերը

Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիրի համալսարանի հետազոտական խումբն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ավելի շատ են հակված ստելուն:

Ըստ մասնագետների հաշվարկների` արական սեռի ներկայացուցիչներն օրական միջինը 3 սուտ են ասում, իսկ տարվա կտրվածքով` մոտ 1100: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք այս հարցում պակաս «հաջողակ» են` 12 ամիսների ընթացքում հասցնելով մոտ 730 անգամ ստել:

Բացի այդ, գիտնականները ներկայացրել են թե կանանց, թե տղամարդկանց կողմից ամենահաճախ օգտագործվող ստերը:

Արական սեռի դեպքում դրանք են

descubra-em-5-segundos-se-e-um-bom-mentiroso

1.Իրականում, ես այդքան էլ շատ չեմ խմել
2.Ամեն ինչ կարգին է, ես ինձ լավ եմ զգում
3.Ոչ, բջջայինիս ոչ մի զանգ էլ չի եկել
4.Այս իրն այդքան էլ թանկ չարժեր
5. Սիրելիս, ես արդեն տան ճանապարհին եմ:

Կողմից առավել շատ օգտագործվող ստերն են

968full-kirsty-gallacher

1.Ամեն ինչ կարգին է, ես ինձ լավ եմ զգում
2.Ես դրան ձեռք չեմ տվել, չգիտեմ էլ, թե որտեղից է այն հայտնվել
3.Այս իրն այնքան էլ թանկ չէր
4.Գլուխս սարսափելի ցավում է
5.Շնորհակալություն, ես ալկոհոլ չեմ գործածում:

Հայտնի է դարձել նաև, որ կանայք, հիմնականում, դիմում են ստի օգնությանը` իրենց կողմից գնված որևէ իրի իրական արժեքը թացքնելու նպատակով: Սակայն հետազոտության արդյունքները վկայում են, որ 2 սեռերի ներկայացուցիչներն էլ ստում են, քանի որ դա զգալիորեն հեշտացնում է կյանքը:

Աղբյուրը` Վերջին Բլոգ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին