▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թրամփի բախտի վրա էլ քար գցեց»․ Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանի նախաձեռնություները, խոստումները ոչ միայն Հայաստանում են տապալվում, այլ նաև միջազգային արենայում։ Թրամփի բախտի վրա էլ քար գցեց»,- լրագրողների հետ զրույցում «կես լուրջ, կես կատակ» ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի արժանացել 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հաստատման ուղղությամբ նրա պայքարի համար։
Հիշեցնենք՝ Թրամփի՝ Նոբելյան մրցանակին արժանի լինելու մասին Վաշինգթոնում խոսել էին Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։

Դիտեք նաև՝

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցերին՝ մեջբերեց ֆեյսբուքյան իր գրառումը։ «Նիկոլ, դու ես 2020-ին Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որի համաձայն «ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե»։
Ավելին. դու՝ Նիկոլ, նշել ես, որ «հանրաքվեին դրված հարցը որևէ սահմանափակում չի ունենալու»։
Այսինքն, ֆիքսել ես, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով ու հանրաքվեի դրված հարցը որևէ սահմանափակում չի ունենալու։
Սա նշանակում է, որ հանրաքվեի կարող էր դրվել ինչպես Արցախի անկախության, այնպես էլ՝ ՀՀ-ին միանալու հարցը։
Նշել ես նաև, որ «մինչև հանրաքվեի իրականցումը Արցախն օժտվելու էր ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեությունը»։
Հետո էլ ասել ես՝ ՀՀ-ն երբ ուզի, կարող է վերադառնալ այս փաթեթին ու միջազգային հանրությունն էլ պրոբլեմ չի ստեղծի։
Դե վերադարձի։ Դե ապահովի Արցախի կարգավիճակի հստակեցումը հանրաքվեով։ Ապահովի Արցախի ժամանակավոր կարգավիճակը։ Ապահովի Արցախի ամենօրյա կենսագործունեությունը։ Հը, ինչո՞ւ լռվեցիր, իրականացրու խոստումդ»,- մեջբերելով գրառումն ասաց Էդուարդ Շարմազանովը։

«Հիմա եկել ումի՞ց ա բողոքում, ի՞նչ ա ասում։ Նիկոլն ինքն իր ասածների մեջ խճճվել ա։ Ես ասում եմ, նիկոլ Փաշինյանը հեռախոսից կարդում էր էն բանակցային ժառանգությունը, որը իրեն թողել էինք մենք, թող գնա ինքը՝ անթրաշ Նիկոլը թրաշված Նիկոլի հետ բանավիճի, իրար տան-ջարդեն, ՔՊ-ն էլ թող 2 մասի բաժանվեն՝ մի մասը թրաշվողների կողմը լինի, մի մասը՝ անթրաշների, իրանք իրար հետ կռվեն, նախագահներից ինչա՞ ուզում»,- ավելացրեց Շարմազնովը։ «Բանավեճ են ուզում․ Ռուբինյանն էլ էր ասում»․ մեկնաբանեցին լրագրողները։ «Ռուբինյանի մոտ իսկի ՀՀԿ-ի տատիկին չենք ուղարկելու բանավիճի, թող ոտքի տակ դրանք չընկնեն, մեր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, բանավեճն էլ սպառված է»,- ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին