▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի ներկայիս ներքին ռազմաքաղաքական կյանքն մեզ համար ձեռնտու է

Թուրքիայի ներկայիս ներքին ռազմաքաղաքական կյանքն ամենաիդեալական, մեզ համար ձեռնատու տարբերակն է: Նախ տևական անկայուն վիճակը թույլ չի տա այն տեմպերով զարգանա Թուրքիան, որ մինչ այժմ զարգանում էր: Ռազմա-ահաբեկչական գործոնը խթան կհանդիսանա, որպեսզի Նախիջևանից Իգդիր բնակություն հաստատած ազերիները մեկընդմիշտ լքեն քրդերի համար խոցելի Իգդիրը և ոչ միայն Իգդիրը:

Ինչպես նշեցի, գոնե հարավ-արևելյան շրջանները, որն ընդգրկում է Արևմտյան Հայաստանի զգալի մասը, տևական ժամանակ զարգացում չի ապրի, և անընդհատ խնդիրներ կառաջացնի Անկարայի համար: Իսկ եթե ներքին ռազմաքաղաքական կյանքը երկար պահպանվի, ապա չի բացառվում, որ քրդերը փորձեն Հայերի հետ դուրս գալ կապի: Ներկայիս վիճակը ձեռնտու է նաև նրանով, որ Քուրդիստան կամ Քրդստան պետությունն առայժմ չի ձևավորվի մեր պատմական Հայրենիքի հողերի վրա:

Կիլիկիա Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին