Թարմացված․ ՍիվիլՆեթի թղթակիցը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հարցազրույցի ընթացքում հարցրել է․
Այսօր մեկնաբանություն տվեցիք Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։ Կարող եք հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունեիք։
– Դա կարևոր հարց է, և ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք ևս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ։
Բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու։
Թուրքիան ևս պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն
Անթալիայում կայացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբեն Ռուբինյանին և Սերդար Քըլըչի հանդիպումը։
Կողմերը քննարկել են Անիի կամրջի վերականգնման հարցը։
Սերդար Քըլըչը պարզաբանել է, թե «Թուրքիան Հայաստանից ևս պահանջու՞մ է իր Սահմանադրության փոփոխությունները». «Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարություն է արել Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, այս համատեքստում Հայաստանը կկատարի իր Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները»։
Աղբյուրը՝ ՀայաստանՆյուզ
Դիտեք նաև՝