▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք զինվորը պղծել է քուրդ կնոջ դիակը, ապա ոտքը դրել նրա ճակատին և լուսանկարվել

Քրդական Ozgur-Gundem կայքի փոխանցմամբ՝ համացանցում թուրք զինվորներից մեկը սպանված քուրդ կին զինյալի լուսանկար է տեղադրել, որում զինվորը զինվորական կոշիկով սեղմում է սպանված կին զինյալի ճակատը։  Լուսանկարից պարզ է դառնում, որ  քուրդ կնոջ դիակը պղծված է։

Հավելենք, որ վերջին շրջանում թուրք զինվորների ու ոստիկանների շրջանում տարածում է գտել քուրդ զինյալների կամ ակտիվիստների դիակները պղծելը, որից հետո դրանց  լուսանկարները և տեսագրությունները  համացանցում տարածելը:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայում` Շրնաք նահանգում, ոստիկանները վիրավորված վիճակում ձերբակալել էին 24-ամյա քուրդ Հաջը Լոքման Բիրլիքին, սպանել նրան, ապա դիակը կապել մեքենայից և քարշ տվել փողոցներով:  Նրանք նաև տեսագրել էին այդ դաժան սպանությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին