Ամերիկացի Քրիս Լիդբետերը հիվանդ պապին հերթական անգամ այցելելուց հետո, որոշել էր վերջինիս լուսանկարել: Սակայն լուսանկարն ուշադիր նայելուց հետո տղան այնտեղ առեղծվածային և տարօրինակ պատկեր է նկատում և այն ցուցադրում է հիվանդանոցի անձնակազմին: Վերջիններիս խոսքով` նկարի երկար մազերով շիկահեր աղջիկն առաջին անգամ չէ, որ հայտնվում է հիվանդանոցում. շատերն են հասցրել նրան բազմիցս տեսնել և նկարագրել:



