▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոներից հետո արագ նիհարելու երեք կանոն

Wnews.am-ը գրում է. Տոները շատերի համար հանդիսացան ոչ միայն լավ հանգստի, այլ նաեւ ավելորդ կիլոգրամներ կուտակելու առիթ։

Ինչպես արագ ազատվել հետտոնական ավելորդ կիլոգրամներից…

63853_0

 

Ամանորին շատերը մեծ ուշադրություն են դարձնում տոնական սեղանի ճոխությանն ու առատությանը, որտեղ գրեթե բացակայում է թեթեւ սնունդը։ Մայոնեզով աղցաններ, ճարպոտ միս, խմորային ուտեստներ… մի խոսքով ամենը, ինչը բերումը է գիրացման։ Սակայն պետք չէ հուսահատվել, ամեն ինչ կարելի է արագ վերականգնել։

22917_97555

Տոներից հետո առաջին բանը, որն անհրաժեշտ է անել, օրգանիզմի բեռնաթափումն է։

Բեռնաթափման տեսակը կարող եք ընտրել ըստ ձեր նախապատվության։ Մածուն, խնձոր, կաթնաշոռ, մանդարին, բրինձ կամ հնդկաձավար. ընտրեք  նշված մթերքներից որեւէ մեկը եւ ողջ օրվա ընթացքում կերեք միայն դա։

luxfon_com_12891

Տոներից հետո քաշից ազատվելու եւս մեկ լավ տարբերակը աղցաններ ուտելն է։ Յոթ օր շարունակ կերեք միայն բանջարեղենային աղցաններ։ Դրանց բաղադրության մեջ չպետք է լինի մայոնեզ։ Սննդակարգը կարող է լրացվել անյուղ կաթնաշոռով, կանաչ խնձորով, թուրինջով։

Ի դեպ, նման սննդակարգը ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլ նաեւ բարելավել մաշկի վիճակը։

gfhghgf(1)

Արագ արդյունքի հասնելու համար չպետք է մոռանալ նաեւ մարզվելու մասին։ Օրվա մեջ դրան հատկացրեք 30-40 րոպե, կամ մարզվեք շաբաթը 3 անգամ 1-2 ժամ։ Այսպիսով ոչ միայն կնիհարեք, այլ նաեւ կունենաք գեղեցիկ, հավասարաչափ ու գրավիչ մարմին։

Նյութը `սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին