Դիտեք նաև՝
«Փաստինֆո»-ն հայտնում է՝ ահազանգեր է ստացել, որ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը բնակիչները մասնակցել են պարտադրանքով։
«Մասնավորապես ահազանգած քաղաքացին նշել է, որ տնօրեններին հրահանգվել էր ներկա լինեն։
Բերդավանի գյուղապետը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չմեկնաբանեց այդ լուրը, նաև զերծ մնաց հայտնելուց, թե արդյոք քննարկվել է սահմանազատման հարցը։ Նա միայն հայտնեց, որ Բերդավանի Գեղագիտական կենտրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը»,- նշում է լրատվականը։
***
Կրթվելը նորաձև է» շարժումն այսօր կանգ առավ Բերդավանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։
«Բանախոսությունները երեքն էին․ Աննա Հակոբյանի «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսությունը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» ու «Իրական Հայաստան» թեմաներով ելույթները։
Կրթությունը երբեք շատ չի լինում։ Այս շարժումը բոլորիս համար նոր մեկնարկ է՝ սովորելու, ինքնակրթվելու, մտածելու, բացահայտելու մեր ներաշխարհն ու շրջապատող աշխարհը»,- նշված է հաղորդագրության մեջ։