Տիկին Վարդանյան, դուրս կշպռտեմ քեզ էս դահլիճից․․․Ալեն Սիմոնյան
Դիտեք նաև՝
«Տիկին Վարդանյան, «դու»-ով կգնաս քո ղեկավարի հետ կխոսաս։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ «դու»-ով չխոսաս, եղա՞վ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորի Քրիստինե Վարդանյանին: «Նստի՛ տեղդ, չափերիդ մեջ մնա, դուրս կշպրտեմ քեզ էս դահլիճից, դուրս կշպրտեմ քեզ։ Ասում եմ՝ դուրս կշպրտեմ, նստի՛ տեղդ: Ես մինչև իշխանության ունենալն էլ եմ քո հետ այդպես խոսացել ու քո շեֆերի հետ եմ այդպես խոսացել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ ԱԺ դահլիճում աղմուկ ու բղավոցներ լսվեցին, ընդմիջում հայտարարեց: Հիշեցնենք՝ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկումներին և դիմելով ընդդիմությանը՝ ասել էր. «Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը», ինչից հետո էլ ԱԺ-ում լարված իրավիճակ էր ստեղծվել։ |
Դիտեք նաև՝