▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիգրան Ավինյանը միլիոնների գույքս հողին հավասարեցրեց»․ քաղաքացի

«Սրճարանի հետ կապված դատական պրոցես ունենք, որը ընթանում է, բայց քաղաքապետ Ավինյանը երեկ որոշում է կայացրել ու այսօր առավոտյան քանդում են՝ իբր ինքնակամ շինություն է, համայնքի սեփականությունն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Կոլորիտ» ՍՊԸ տնօրենը, ում՝ Սարյանի պուրակում գտնվող չգործող սրճարանը քանդվում է քաղաքապետարանի կողմից։ «Երբ որ հարկ պիտի վճարենք, կամ տարածքը ախտոտված ա լինում, իրենք տեղում նամակները ուղղարկում են, իսկ հիմա ոչ մի ձևով չեն տեղեկացրել։ Կողքի ծաղիկ ծախող տղաներն են տեղեկացրել, որ քանդում են, մինչև եկա՝ կեսից ավելը քանդված էր, ամբողջը ջարդուխուրդ արած է՝ տեխնիկան, կահույքը, ամեն ինչ։ Եթե ինքը քաղաքի մասին մտածում է ու ինքնակամները քանդում է, բա ինչի կողքի «Ֆաստ կրեդիտ»-ի երկրոդ հարկի ինքնակամը չի քանդում, կամ կողքի անօրինական շինությունը ինչի չի քանդում, տերը Վիվարոյի Վիգենն ա, դրա համա՞ր, էն մյուսն էլ ինչ-որ մեկինն ա, բա թող քանդեն, թե ում վրա ուժը պատում ա դրանցն ա քանդում։ Ես այստեղ միլիոնների գույք ունեի, լրիվ զրոյի հավասարվեց։ Քաղաքը մաքրում ա ինքնակամներից, որ նոր ինքնակամների՞ տեղավորի ստեղ»,- վրդովվեց զրուցակիցը։

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Սարոյանի պուրակում քանդվում են ինքնակամ կառուցված շինությունները։ Քաղաքացիները բողոքում են, որ տեղյակ չեն պահել՝ նոր քանդեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին