▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

The Guardian-ը հրապարակել է ԻՊ-ի գաղտնի փաստաթղթերը

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղտնի փաստաթղթերը, որոնք բացահայտում են Իրաքի ու Սիրիայի տարածքում պետություն կառուցելու ջիհադականների ծրագրերը:

Փաստաթղթում նշվում է, որ ԻՊ-ը նախատեսում է ուսումնամարզական ճամբարներ ստեղծել՝ կանոնավոր զորքերին ու վետերան զինյալներին մարզելու համար: Ըստ սահմանված կանոնների, փորձառու զինյալներն ամեն տարի պարտավոր են «որակավորման բարձրացման» երկշաբաթվա դասընթացներ անցնել: Ըստ փաստաթղթերից ստացված տվյալների՝ ԻՊ-ն սովորեցնում է «մարտարվեստ »՝ այդ թվում երեխաներին:

24 էջանոց փաստաթուղթը ներառում է տնտեսական ծրագիր, որտեղ մանրակրկիտ նկարագրված է, թե ինչպես պետք է գործի ահաբեկչական քարոզչությունը, նաեւ թե ինչ միջոցներով է հնարավոր կենտրոնացված վերահսոկղություն սահմանել նավթի, գազի ու ֆինանսական այլ կարեւոր աղբյուրների վրա: Փաստաթղթերում անդրադառնում են նաեւ առողջապահությանը, կրթությանը, առեւտրին ու խմբավորման անդամների համար աշխատատեղերի ստեղծմանը: Այս մասին հայտնում է Gazeta-ն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին