Armtimews.am-ը գրում է. Երեկ համացանցում հիթ էր դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը, որ վերաբերում էր ԵԽԽՎ-ում քննարկված հակահայ բանաձեւերին: Օգտատերերից մեկը վերցրել էր գրառումը, տառասխալներն ուղղել, նորից հրապարակել: Այնուհետեւ գրառումը ուղղվել էր, սակայն դա չէր փրկել պատգամավորին: Ֆեյսբուքյան օգտատերերը զավեշտալի գրառումներով պախարակում էին պատգամավորին՝ կես էջանոց տեքստում այսքան տառասխալներ թույլ տալու համար:Հիշեցնենք, Բազմասեր Առաքելյանը, որը ֆիզիկական կուլտուրայի պետինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի եղբորորդին է, ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած փետրվարյան հայտնի սկանդալային իրադարձություններից հետո լքել էր այդ կուսակցությունը: Այս առիթով կայքը փորձել է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում ստանալ Բազմասեր Առաքելյանից:
Պարոն Առաքելյան, երեկ ֆեյսբուքում աղմուկ էր բարձրացել ձեր մի գրառման պատճառով, որտեղ բազմաթիվ տառասխալներ կային:
Ես դիշովի լրագրողների արածի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չունեմ:
Հավանաբար այդ սխալները միամիտ են ստացվել...
Հիմա ես դիշովի լրագրող եմ անվանում էդ աղմուկ բարձրացրածին: Ուրիշ բան ասա: Ուրիշ բան կա՞ հարազատ ջան, ասա քո հարցին պատասխանենք: Դիշովի լրագրողներին չեմ մեկնաբանում, թող բացի, կամենտարիաները կարդա, մտնի գետինը:
Բայց լրագրողները ի՞նչ կապ ունեն, ֆեյսբուքում էր աղմուկ բարձրացել:
Դե ուրեմն, տենց հիմար բաների վրա զանգել ես, ինձի հարցնում ես, որ ես քեզի ի՞նչ ասեմ: Լուրջ մարդ ես: Լուրջ տեղի աշխատող ես, լուրջ բանի մասին խոսա: Էդ անլուրջ բանի վրա ես մեկնաբանությո՞ւն անեմ, ես հո իմ մակարդակը չե՞մ իջացնի: Ի՞նչ ա գրել խեղճ աղջիկը, միտքը տվել եմ, գրել ա, ասենք երկու բառ էլ կամ մի հատ տառ սխալ ա գրել: Թող բացի՝ ընենց կամենտարիաներ են գրել, թող կարդա, էթա Թոխմախ պառկի:
Փաստորեն, դուք չեք գրե՞լ, ճիշտ եմ հասկանո՞ւմ:
Նորից ուզում ես ասե՞մ: Ես միտքը տվել եմ, օգնականս գրել ա, հիմա մի հատ տառ էլ սխալ ա արել. դիշովկա, խի՞ ես բռնել, սենց բան սարքել:
Արձագանքողները շատ են, մի հոգի չի:
Դե, արձագանքողները շատ են, բացի, նայի ինչ են գրել էդ արձագանքողներին:
Ուղղակի ուզում էի իմանալ էդ սխալները ինչի՞ հետեւանք են:
Ըտեղ ի՞նչ սխալ կա, կարա՞ս ասես: Որ եւ-ը մի տառով պիտի գրեր՝ երկու տառով ա գրե՞լ: Աղջիկ ա, կարող ա պահի տակ մի հատ սխալ ա արել: Ուրիշ ի՞նչ սխալ կա:
Ստահոդ բառը տ-ով է գրված:
Մի հատ եւ երկու տառով ա գրել, մեկ էլ ստահոդը տ-ով: Բա կարելի՞ ա դրա պատճառով տենց բաներ գրել: Զակազներ ա կարում տա, թո գնա... զակազ տվողի ... հիմա ասել էի ինչ անի:
Ուղղակի իմանալով, որ ձեր հորեղբայրը ռեկտոր է, դուք էլ պետք է գրագետ լինեք որպես պատգամավոր...
Ասենք, կասկածո՞ւմ եք իմ գրագիտության վրա: Ես երկու ինստիտուտ եմ ավարտել, դու ի՞նչ ես ավարտել: Ես ասում եմ` տվել եմ, օգնականս երկու տառ սխալ է գրել, էդ աղջիկը աչքովս չի ընկնում՝ պախարակեմ մի հատ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում