Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Ավտոմեքենայի տեսախցիկը ֆիքսել է`ինչպես է շրջվել ավտոբուսի վթարը:
Նշենք, որ ՃՏՊ-ի արդյունքում տուժել է 48 մարդ, այդ թվում` 17 տարեկան 1 երեխա:Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, 20-ի վիճակը` միջին ծանրության, մյուսների` այդ թվում` 17 տարեկան երեխայի վիճակը բավարար է։
Ցավոք, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից մահացել է 8 մարդ, որից 5-ը` տեղում, 1-ը` շտապօգնության մեքենայում և 2-ը` շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: