▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել

Մայր աթոռում ինքնազգացողությունը վատացած Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել։

«Արմենիա Սպուտնիկ»-ի տեղեկություններով` Վաղարշապատից նրան տեղափոխել են երևանյան ԲԿ–ներից մեկը` սրտի ստենտավորում իրականացնելու նպատակով։

***

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Սիրելինե՛ր, Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը: Ձեր աղոթքներում անպայման հիշեք հոգևորականներիս: Տերն անսասան պահի Հայոց Եկեղեցին»,- գրել է Հայր Զաքարիան։

***

ԱրմենիաSputnik–ի տեղեկություններով` Տեր Վրթանեսին արդեն ստենտավորել են. վիրահատությունը հաջող է անցել։  Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը ներկայում մասնագետների հսկողության տակ է։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին