▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թե բա` մենք ԱԺ պատգամավորի անվտանգության աշխատակիցներն ենք, ինքն այս հարկում է բնակվում». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, մտնում ես նորակառույց շենք, ականջակալներով կանգնած երկու երիտասարդ հարցնում են, թե ու՞մ բնակարան եք եկել, պատասխանում ես՝ նրա, ով բացել է մուտքի դուռը, իսկ դուք ո՞վ եք, ձեր ինչ գործ, թե ում մոտ եմ եկել։ Տղերքը խրոխտ ձայնով՝ թե բա` մենք ԱԺ պատգամավոր այսինչյան այսինչի անվտանգության աշխատակիցներն ենք, ինքը այս նույն հարկի վրա է բնակվում….։ Մի պահ նույնիսկ լսածիդ չես հավատում, խոսում են մի ՔՊ-ական պատգամավորի մասին, ով մինչև 2018 թվականը նույնիսկ սեփական կատու չի ունեցել, իսկ հիմա՝ արդեն առերևույթ պետության հաշվին անվտանգությունով է տեղաշաժվում, բնակարանի դռան մոտ շուրջօրյա հերթապահություն է սահմանում։ Ձեր իսկ քննադատած «թալանչիներին» սեփական «թալանով» արդեն գերազանցածներ, որքա՞ն կարող եք խաբել մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող, իրենց չկայացվածությամբ մշտապես չարացած հայրենակիցներին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին