▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարվա ամենահիշարժան երաժշտական իրադարձությունները՝ SOAD-ի և Վեսթի համերգները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Այս երկու իրադարձությունը ես համարում հայ հասարակության համար ամենանշանակալին: 

SOAD համերգն  այն դեպքն էր, որ բոլորի մոտ միացրած էր Հ1-ի ուղիղ եթերը, իսկ Հանրապետության հրապարակի հավաքված երաժշտասերներին նույնիսկ փոթորիկը չէր կարող խանգարել: Սա այն դեպքն էր, որ մի ողջ երիտասարդություն միանգամից համախմբվել էր ու հավաքվել էին միմիայն մի գաղափարի շուրջ: Ինչպես նաև չմոռանանք, որ մարդիկ օրերով հերթ էին պահել համերգին ներկա գտնվելու համար, իսկ ժամեր առաջ ուղղակի իրարանցում էր Երևանի կենտրոնում: 

Վեսթի համերգ: Ես կյանքում չէի կարող պատկերացնել, որ 20 րոպեում կարելի է քաղաքաքի կենտրոնում իրարանցում առաջացնել ու կարող է հայ ազգը 15 րոպեում տունը նստած՝ ելման դիրքից, գտնվել Կարապի լճի մոտ: Հայտարարությունը տարածվելուց ընդամենը 20 րոպե հետո (առաջին 18 րոպե 58 վարկյանը ոչ մեկ իսկությանը չէր հավատում) գրեթե բոլորի տանն իրարանցում էր ու բոլորը շտապում էին: Դե նաև չմոռանանք, որ կյանքում այդքան մարդ ու ոստիկան միաժամանակ չէին գտնվել Կարապի լճի մեջ տեղում՝ թքած եղանակի, որ ջուր կա մեջը ու հոսանք է մեջը:

Կարճ ասած՝ մենք դեռ երկար կհիշենք այս երկու գերհզոր, գերհամախմբող երկու իրադարձությունները: 

Կեցցե այն Երևանը, որ այտ երկու օրն էր եկել: 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին