▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Սյունիք են այցելել։

«Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք»,- շեշտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։

Նա ներկայացրել է Սյունիք կատարած իրենց այցից մանրամասներ.

«Գորիսի Խնձորեսկ բնակավայրում էինք։

Զրուցակիցներիս ներկայացրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը։

«Ուժեղ Հայաստանի» հաջորդ կանգառը սահմանամերձ Ծավն էր։

Ծավը մեկն է Կապանի այն վեց գյուղերից, որոնք այսօր զրկված են գյուղ տանող հիմնական ճանապարհից․ ադրբեջանցիները ուղեկալներ են տեղադրել ճանապարհի վրա։

Ծավը հրաշալի բնություն ունի, լավ պոտենցիալ, և մենք կարող ենք շենացնել այս գյուղը և, ընդհանրապես, Ծավի ենթաշրջանը։

«Մեխանիզմ չունենք, որ դաշտում աշխատենք», «Հարկերը շատացրել են, հարկերից ազատեն»․ մարդկանց հետ անմիջական շփումից լավ բան չկա, բնակիչը չի կարող իր խնդրի հետ մենակ մնալ։

Սյունիքի հոգևոր կենտրոն Տաթևի Շինուհայր բնակավայրում էինք։ Այն, որ մարդկանց կյանքը զգալիորեն պիտի լավանա՝ անքննարկելի է։ Իսկ դա կարող է անել հստակ տնտեսական ծրագիր ունեցող ղեկավարը։

Սյունիք այցի շրջանակում եղանք և՛ քաղաքներում, և՛ գյուղերում։ Ի դեպ, եղանք նաև սահմանապահ Տեղ համայնքում, հասկացանք, որ մարդիկ ուզում են փոխել կյանքը Հայաստանում։

Սամվել Կարապետյանի հետ դա լինելու է։

Ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ, ուժեղ Հայաստան։

Շնորհակալ ենք, սիրելի սյունեցիներ, անպայման կհանդիպենք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին