▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սխալների ուղղում՝ Աննա Հակոբյանի էջում»

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Աննա Հակոբյանի էջում կա մի գրառում, որի հեղինակն է «Լեռնավան ԿՔՇՆ հիմնադրամ»-ի տնօրենը։

Աննա Հակոբյանը խոսում է կրթվելու նորաձևությունից, և ըստ ամենայնի՝ այդ «նորաձևության» մեջ կրթվածությունը թաքնված տգիտություն է, երբ 10 նախադասության մեջ 10 կետադրական կամ ուղղագրական սխալներ են արվում։

Այս անգրագիտությամբ էլ մեր երկիրը կառավարում են, դրա համար ունենք այն, ինչ ունենք։ Ստորև ներկայացնում եմ ձեր գրած տեքստի ուղղված տարբերակը, հնագույն հայկական կրթությամբ, և ոչ թե ձեր «նորաձևությամբ»։

Ստորև նշում եմ սխալները կարմիրով, իսկ ճիշտ տարբերակը՝ կողքին (ճիշտ տարբերակ) նշումով:

1. «հյուրընկալել» →  «հյուրընկալելու»

• «Պատիվ ունեցա» արտահայտությունը պահանջում է բայական գոյական:

2. «Հանդիպման ընթացքի մասով» →  «Հանդիպման ընթացքի մասին»

3.«պետությունները բռնում են կայացման ուղին» → «պետությունները կայացման ուղի են բռնում»

• Բայը և գոյականը պետք է ճիշտ դասավորվեն:

4.«մի հասարակ գյուղական հարմարություններով դահլիճում» →  «հասարակ, գյուղական, նվազագույն հարմարություններով դահլիճում»

• Պակասում էր ստորակետ՝ «հասարակ» և «գյուղական» բառերի միջև:

5.  «չկիսելով միմյանց տեսակետներ» → «չկիսելով միմյանց տեսակետները»

6.  «լինել հարգալից միմյանց նկատմամբ» →  «պահպանելով հարգալից վերաբերմունք միմյանց նկատմամբ»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին