▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստրադիվարիուսի 16 մլն դոլար արժողությամբ ջութակը 10 տարով փոխանցվել է Սերգեյ Խաչատրյանին

Ստրադիվարիուսի 16 մլն դոլար արժողությամբ ջութակը 10 տարով փոխանցվել է Սերգեյ Խաչատրյանին

Ստրադիվարիուսի ջութակը, որը գնահատվում է 16 մլն դոլար, 10 տարով փոխանցվել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին։

Գործիքը պատրաստվել է 1723 թվականին և անվանվել «Կիզեվետեր»՝ ի պատիվ նրա վաղ շրջանի մի սեփականատիրոջ։ Ջութակը աճուրդում ձեռք է բերել բարեգործական կազմակերպությունը և ժամանակավորապես փոխանցել երաժշտին։ Խաչատրյանն առաջին անգամ այդ ջութակով ելույթ է ունեցել Բրյուսելում։

Հազվագյուտ գործիքի նախկին սեփականատերերից մեկը հայտնի է դարձել նրանով, որ պատահաբար ջութակը թողել է Նյու Յորքում տաքսու մեջ: Բարեբախտաբար, գործիքը հաջորդ օրը հայտնաբերվել է:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին