▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեղծվել է նիհարեցնող մաստակ

Իտալիայում ստեղծվել է ախորժակը փակող մաստակ: Ինչպես հայտնում է The Hindustan Times-ը, կենսաքիմիկոս Ռոբերտ Դոյլի կատարած հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ ախորժակը և մնացած այլ կարևոր էներգետիկ պրոցեսները, որոնք ընթանում են մարդու օրգանիզմում, կարգավորում է հատուկ պեպտիդ-թիրոզին (PYY) հորմոնը, որի քանակից կախված է մարդու մոտ հագեցվածության զգացումը:

Մասնագետները կարծում են, որ արյան մեջ PYY մակարդակն աճում է կալորիաների օգտագործման քանակից, սակայն գեր մարդկանց մոտ այն գտնվում է ցածր խտությամբ, այդ իսկ պատճառով նրանք հաճախ քաղց են զգում: Գիտնականները կարծում են, որ ախորժակը կարգավորելու համար բավական է միայն արյան մեջ ավելացնել հորմոնի քանակը:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ աշխարհում նկատվում է գիրացման համաճարակ:

Աղբյուրը` Վերջին Բլոգ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին