▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրտի համար ամենաօգտակար միրգը

Չինացի գիտնականները հետազոտել են մի քանի մրգերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և պարզել՝ առավել օգտակար միրգը ծիրանն է: Այն նվազեցնում է չարորակ ուռուցքների առաջացման ռիսկերը և լավ ազդեցություն թողնում սրտանոթային համակարգի վրա:

Բետա-կարոտինը, որպես բնական հակաօքսիդանտ, արդյունավետ կանխում է ուռուցքների և սրտանոթային հիվանդությունների առաջացմանը: Բացի այդ, ծիրանն օգնում է պահպանել անոթների ճկունությունը և օրգանիզմից դուրս է բերում ջուրը, այսինքն՝ ունի միզամուղի հատկություն:

Ծիրանը հարուստ է ոչ միայն միներալներով, այլև С, А, В խմբի վիտամիններով, որոնք բարձրացնում են իմունիտետը և օրգանիզմին թույլ են տալիս հեշտ ու արագ հաղթահարել ինֆեկցիոն հիվանդությունները:

Օգտակար է նաև ծիրանի չիրը. այն հարուստ է կալիումով և երկաթով, չափազանց օգտակար է անեմիա ունեցողներին և ապագա մայրիկներին: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել նաև ծիրանի կուտը, հատկապես նրանց, ովքեր սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին