«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարի, թեժ պայքարից հետո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը, ով մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր։
Նախարարի բանկային ավանդները կազմել են 4 մլն 312 հազար դրամ, բանկային հաշիվները՝ գրեթե 550 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 700 հազար դրամ եւ 5 հազար դոլար։ Արդարադատության նախարար Գալյանի տարեկան եկամուտները կազմել են 66 մլն 922 հազար դրամ, որից 33 մլն 86 հազար դրամը «ստացված փոխառություն» է «Ամերիաբանկից»: Գալյանի աշխատանքի վարձատրությունը Նախարարությունից կազմել է 3 մլն 152 հազար դրամ, իսկ ՀՀ Դատախազությունից՝ 25 մլն 74 հազար դրամ։ Եկամուտներից 1 մլն 6 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից, 1 մլն դրամը «այլ եկամուտ» է Պետրոս Մկրյանից։ Նախարարի՝ ԵՊՀ-ից ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 390.000 դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 291 հազար դրամ, որից 33 մլն 86 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Սրբուհի Գալյանը անցած տարում 39 մլն 374 հազար դրամի վարկեր է մարել»։ |
Սրբուհի Գալյանը 4 անշարժ գույք ունի և միլիոնների եկամուտ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին