▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանց «պանյատներն» այնքան «տղայական» են, որ պատրաստ են ծնողին էլ ներգրավել պրովոկացիայի մեջ»

***

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն ՔՊ-ն այնքան է ազդվել Արթուր Չախոյանի վրա այսօրվա հարձակումից, որ թեման շեղելու համար, ըստ «Սրբազան շարժման» ակտիվիստների՝ քպ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մորն են այսօր 2 անգամ ուղարկել իրենց սադրելու։
Եթե իսկապես Վահագն Ալեքսանյանի մայրն է, նշանակում է, որ սրանց «պանյատներն» այնքան «տղայական» են, որ պատրաստ են հարազատ ծնողին էլ ներգրավել պրովոկացիա կազմակերպելու, օրակարգ շեղելու գործում։
Հ.Գ. Եթե այս կնոջը ճանաչող մարդ կա այս գրառումս կարդացողների մեջ, խնդրում եմ հաստատել կամ հերքել ինքնությունը:

[ԹԱՐՄԱՑՈՒՄ] Հաստատեց Վահագն Ալեքսանյանը, որ այս կինն իր մայրն է։ Իհարկե, իր պատմած հեքաթները տեսանյութերում գրանցած իրականության հետ որևէ կապ չունեն»։

***

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել տեսաուղերձով՝ կից գրառմամբ․ «Միջադեպի մասին»։

Հանդես գալով պարզաբանմամբ՝ Ալեքսանյանը նշել է․ «Երևանի վարչական շրջաններից մեկում, որտեղ ես եմ բնակվում, մայրս է բնակվում, ակցիա են անում ընդդիմադիր, չգիտեմ էլ ինչ ասեմ, Ռոբերտ Քոչարյանի ձեռնասուն իբր պայքարի ներկայացուցիչներ ու պատահաբար փողոցում հանդիպում են խանութից վերադարձող մորս՝ 70-ն անց, հաշմանդամություն ունեցող մի կնոջ, ու թևից քաշելով՝ փորձում են համոզել, որ ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ հերթական ինչ-որ զառանցանքի տակ, ու մայրս փորձում է գրագետ կերպով բացատրել, թե ինչու է իրենց արածը հիմարություն․․․ Ընդդիմադիրները դրանով չեն բավարարվում։ Ինչ-որ պահից սկսած, երբ որ պարզում են, որ իմ մայրն է, 6-7 հոգի երիտասարդներ շրջափակում են․․․, ինչ-որ ձայներ են հանում, վիրավորում մորս, ինձ են վիրավորում մորս մոտ, փորձում հունից հանել նրան, նկարահանել՝ ինչ-որ սկանդալ ստանալու համար։ Նողկալի է, իհարկե․․․ 70-ն անց ձեռնափայտով քայլող կնոջ հետ այդպես վարվելն ուղղակի լկտիություն է, ինչքան էլ քաղաքական տարակարծություն ու անգամ թշնամանք ունենաս նրա որդու հետ․․․

Պարոնա՛յք ու տիկնա՛յք ընդդիմադիր գործիչներ․․․, ես ձեզ վստահեցնում եմ, դուք դրա քաղաքական պատասխանը ստանալու եք»։

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այո՛, 70-ն անց կնոջն ուղղակի պետք էր տուն ճանապարհել, բայց հիմա այնպիսի մարդիկ են կատարվածը դատապարտում, ովքեր ծպտուն չէին հանում, երբ զոհված տղաների մայրերին քարշ էին տալիս Եռաբլուրում։
Լավ, ինչի՞ են բոլոր արժեքները ոչնչացվել…»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին