▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպերցյանն ազգային հավաքականի կազմում խփած գոլերի քանակով հավասարվեց Բարսեղյանին և Մանուչարյանին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է վստահ ելույթներ ցուցադրել և կարևոր նվաճում է գրանցել՝ բարձրանալով ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրապարակած ցուցակի համաձայն՝ Սպերցյանը Հայաստանի հավաքականի կազմում խփել է 9 գոլ և այժմ կիսում է 6-րդ հորիզոնականը Էդգար Մանուչարյանի և Տիգրան Բարսեղյանի հետ։

Նրանցից երկու գոլ ավելի ունեն Արթուր Պետրոսյանն ու Մարկոս Պիզելին (11-ական գոլ): Գևորգ Ղազարյանն ու Յուրա Մովսիսյանը կիսում են 2-3-րդ տեղերը՝ 14-ական գոլով։

Առաջատարի դիրքը զբաղեցնում է Հենրիխ Մխիթարյանը՝ 32 գոլով։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին