▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանվածը թմրամիջոցների նկատմամբ հակվածություն է ունեցել. մանրամասներ՝ երիտասարդի կացնահարման մասին

PastInfo-ն գրում է. Այսօր՝ օգոստոսի 18-ին,  Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել :

Այսպես,  տանը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու կացնահարված դիակ, բացի սպանվածից բնակվել է նաև նրա եղբայրը: Սպանվածը, մեր տեղեկություններով,  թմրամիջոցների նկատմամբ որոշակի հակվածություն է ունեցել, իսկ նրա եղբայրը՝ որոշակի հոգեկան խնդիրներ: Վերջինիս  գտնել դեռևս չի հաջողվել:   

25-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել հիմնականում գլխի շրջանում, իսկ դիակը հայտնաբերել եւ ահազանգել է մայրը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝   այսօր  ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա:  Ոստիկաններն ու իրավապահները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վ. Կարապետյանի կացնահարված դին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին