▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն՝ Կոմիտասի պողոտայում

Այսօր՝ հունիսի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տեղեկություններով՝ հենց դեպքի վայրում պարեկները 1 հոգու կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին․ վերջինս ենթադրյալ կասկածյալներից մեկն է։

Շտապօգնության բժիշկները արձանագրել են «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ՝ նկուղային հարկում հայտնաբերված քաղաքացու մահը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին