▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ»-ը գրում է. «Գործադիր և օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգեւավճարների լուրից ցնցված հանրությանը, ըստ ամենայնի, երկրորդ ցնցումն է սպասվում: Բանն այն է, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգևավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաև պաշտոնական փաստաթղթերում: Հետևաբար՝ սպասվում է նաև երկրորդ կիսամյակի համար պարգևատրումը։ Չնայած Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում էին, թե մեկ տարվա կտրվածքով են 7-8, իսկ Փաշինյանը՝ 14 միլիոն դրամ պարգևավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց. «Պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1․5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել», ինչը նշանակում է, որ իր ամսական աշխատավարձն է բարձրացվել: Իսկ 13 թե 14 միլիոնի միանվագ գումարը վերաբերում է մեկ կիսամյակին, և ամսական կտրվածքով ոչ թե 1.5, այլ՝ 2 միլիոն 3 հարյուր հազար դրամի ավելացում է ունեցել։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգևատրվեն։ Պարզվում է՝ դեռևս հունիսին քննարկել են պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ բարձրացման հարցը, սակայն քանի որ դա օրենքի շրջանակներում ընթացիկ տարում հնարավոր չի եղել, որոշել են պարգևավճարների տեսքով բարձրացումը կատարել: Միեւնույն ժամանակ Փաշինյանը խոստացել է, որ այդ բարձրացումներն ամրագրվելու են օրենքով` ԱԺ-ն հաստատելու է: Պարզ չէ, թե ինչպես են օրենքը շրջանցելով ինչ-որ պիլոտային ծրագիր արել: Այն, ըստ էության, «Պետական պաշտոնյաների վարձատրման մասին» օրենքի խախտմամբ է իրականացվել, բացառապես` բյուջեի հաշվին մի քանի հազար մարդու կաշառելու նպատակով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին