▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուտով կհրապարակենք վկաների ձայնագրությունները, որոնք կբացահայտեն այս գործի բոլոր ստերն ու հանցագործությունները»․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․ 

«Հայտարարություն․ 2023 թվականին անհիմն և անօրինական կերպով ձերբակալվեցին Տիգրան Առաքելյանը, Անդրանիկ Արմանդարյանը, Արման Մկրտումյանը և Էդուարդ Հովսեփյանը։

Հենց ձերբակալությունից հետո, բացի Էդուարդ Հովսեփյանից, բոլորը հաղորդեցին խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին Քննչական կոմիտեում։ Բայց իշխանությունները այդ հայտարարությունները պարզապես թաղեցին։

Եվ ահա 2 տարի անց ճշմարտությունը պայթեց՝ դատարանում բացահայտվեց Հայաստանի արդարադատության ամենակեղտոտ հանցագործություններից մեկը։

Վկաներ՝ Ռաֆայել Սահրադյանը և Հայկ Խաչատրյանը դատարանում մերկացրեցին ողջ համակարգը։

Ռաֆայել Սահրադյանը հայտարարեց, որ իր նախնական ցուցմունքը հորինված էր վախի ազդեցությամբ, որ ինքն ի սկզբանե լսել է քննիչների խոսակցություններն ու դրանց հիման վրա կազմել է սուտ պատմություն։

Բայց իրական սկանդալը դեռ առջևում էր։

Հայկ Խաչատրյանը դատարանում բաց տեքստով ասաց՝

«Ես Քննչական կոմիտեում որևէ ցուցմունք չեմ տվել։ Իմ անունով ստորագրված ցուցմունքը կեղծել են քնիչները»։

Եվ երբ նրան հարցրին՝ ինչպե՞ս է հնարավոր նման բան, Հայկը պատմեց մղձավանջային ճշմարտությունը՝

Քննիչները նրա 14 տարեկան որդուն՝ ձեռքը ջարդած վիճակում, բերել էին քննչական,

Պահել էին իր դիմաց,

Ու սպառնացել էին. «Եթե չես ստորագրում էս թուղթը, նրա գլուխն էլ մենք կջարդենք»։

Սա 21-րդ դարի Հայաստանի իրականությունն է։

Մարդուն ստիպում են ստորագրել կեղծ ցուցմունք՝ իր երեխայի նկատմամբ սպառնալիքներով։

Դա էր հիմք դարձրել մեղադրանք ներկայացնել Անդրանիկ Արմանդարյանին՝ իբր հանցավոր խմբի անդամ լինելու համար։

Այս ամենը բացահայտ խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի

3-րդ հոդվածը (Խոշտանգումների արգելում),

5-րդ հոդվածը (Անձնական ազատության իրավունք),

6-րդ հոդվածը (Արդար դատաքննության իրավունք)։

Այս գործը ստի վրա է սարքված։ Սա քննչականի շենքում կազմակերպված պետական հանցագործություն է։

Սա դատական իշխանության դեմ ուղղված հանցագործություն է։

Սա ՄԱՐԴՈՒ դեմ ուղղված հանցագործություն է։

Մենք այլևս չենք լռելու ։

Պատասխան եք տալու դուք՝ բոլորդ։

Եվ ամենաահավոր լուրը դեռ առջևում է՝

Շուտով կհրապարակենք դատարանում տրված վկաների ձայնագրությունները, որոնք կբացահայտեն այս գործի բոլոր ստերն ու հանցագործությունները՝ առանց վարդագույն ակնոցի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին