▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանին ծաղրողները ինչո՞ւ չեն ծաղրում օրինակ Հ1-ի ղեկավարի հայերենը...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը մի տեսակ ծաղրով նայում այն մարդկանց, ովքեր ռուսերենին չեն տիրապետում. ռուսաց լեզուն դարձել է մայրենի լեզո՞ւ, որ ամաչեն չիմանալ, թե՞ դրանով Քրիստոսն է խոսել, որ սրբացնեն: 

Սոնա Շահգելդյանին ծաղրողները ինչո՞ւ չեն ծաղրում մայրենին ամեն օր ու բոլոր ալիքներով տրորող մեր հաղորդավարների, իշխանավորների, պետական կառույցների շատուշատ հայտնի ներկայացուցիչների՝ օրինակ Հ1-ի ղեկավարի հայերենը...Չէ՞ որ նրանք առաջին հերթին պիտի գիտակցեն, որ պետականորեն հաստատված է՝այս երկրի լեզուն հայերենն է: 

Այսօր եթերում մոդայիկ է դարձել ռուսական փափուկ հնչերանգով ու ռուսախոս հայերի կոտրատված հայերենով հաղորդումների շարքը. դա՛ է ամոթը` <<այսպյես>>, <<ոռովհետյև>>...: <<Իր մայրենին լավ չիմացողը կես մարդ է...>>, իսկ մնացած լեզուները իմանալը ուղղակի շփման հավելյալ գործիքների տիրապետելու նման է:

Զար Դիլանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին