▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սոլովյովը ՀՀ-ում ակամայից օժանդակեց լյուստրացիայի իրականացմանը»

Գևորգ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շնորհակալություն Սոլովյովին, որ ՀՀ-ում ակամայից օժանդակեց լյուստրացիայի իրականացմանը։

Մակերես դուրս եկան անասուններ ու ստահակներ, որոնք սրտատրոփ, անգամ ուրախ սպասում են Հայաստանի վրա ռուսական ռազմական հարձակմանը, իսկ դրա հետ մեկտեղ հաթաթա են տալիս անկախականներին․

«հեսա կտեսնենք, հակառուսականներդ փախնելու եք»։

Սա արդեն քաղաքական դիրքորոշում չէ, սա բացահայտ հոգեբանական կապիտուլյացիա է։

Եվ ահա ամենահետաքրքիրը․

տարօրինակ կերպով ՔՊ-ական թիմը չի պատասխանում

«Արևմտյան Ադրբեջան» թեզին,

 «Սևանա լիճ չէ, Գյոկչա է» թեզին,

բայց շտապում է պատասխանել Սոլովյովին՝ նրան վերածելով ներքաղաքական օրակարգի։

Իրականում Սոլովյովը իր այդ խոսքերով ոչ թե սպառնաց Հայաստանին, այլ պարզապես

բարձրացրեց Նիկոլի ռեյտինգը ընտրություններից առաջ։

Վախի ֆոնը միշտ լավ է աշխատում իշխանության օգտին։

Եվ վերջում՝ ամենապարզ ճշմարտությունը․

ոչ մի հարձակում չի լինելու։

Ախր իրականում ոչ մի իմաստ չկա Հայաստանի դեմ «հատուկ ռազմական օպերացիա» իրականացնելու։

Ռուսական ռազմաբազան տեղում է, սահմանապահները՝ տեղում, Հայաստանը համակարգից դուրս չի գալիս, դիմադրություն չկա։

«ՀՌՕ»-ն ուժեղի գործիք է ընդդիմացողի դեմ։

Իսկ Հայաստանը այսօր ոչ ընդդիմացող է, ոչ էլ խանգարող։

Այս պատմությունը ոչ ռազմական է,

այլ քարոզչական։

Եվ ցավոք՝ շատ արդյունավետ՝ ընտրություններից առաջ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին