▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շնորհավորում է հայ երիտասարդներին գերեվարած ադրբեջանցիներին»

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու հայ երիտասարդների գերեվարած ադրբեջանցիներին Կուրբան Բայրամի առթիվ շնորհավորում է հենց այդ գերեվարված երիտասարդների երկրի ղեկավարը։ Սա է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» իրական պատկերը»։

***

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին Կուրբան Բայրամի տոնի առթիվ ու սա անմիջապես այն դեպքից հետո, երբ այսօր երկու հայ պատանիներ, անհայտ հանգամանքներում հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների մոտ և մինչև հիմա նրանցից ոչ մի լուր չկա, իսկ իշխանության մի շարք ներկայացուցիչներ առավոտից կռիվ են անում՝ թե բա ադրբեջանցիները չեն գերեվարել, այլ իրենք են հայտնվել Ադրբեջանի տարածքում։
Երևի ադրբեջանցիները չէին Արցախում անօգնական ծերերին մորթում, երեխաներին սպանում։ Երևի Ադրբեջանում չեն հիմա տասնյակ հայերի ցուցադրաբար դատում՝ նվաստացնելով Հայաստանն ու հայ ազգին։
Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ։
Հրանտ Մաթևոսյանի ականջը կանչի, ասում էր. Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»։

***

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի X-ի գրառմանը, նշել է․ «Եթե ոռ մտնելու ու կոշիկ լիզելու առաջնություն լինի, ձև չկա Նիկոլը 2-րդ տեղ վերցնի...»։

***

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը․ «ԱԱԾ-ն կեսօրին հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում: Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 1։20-ի սահմաններում։ Բնականաբար, ԱԱԾ տնօրենը դեպքի մասին առաջինը զեկուցել է Նիկոլ Փաշինյանին։

Ինչ է անում դա՝ դեպքի մասին իմանալուց հետո։ Ըստ երևույթին, հեռախոսն անջատում է ու շարունակում քնել։ Առավոտյան զարթնում ու 11։30 րոպեին գրառում անում․ ուշադրություն՝ Կաթողիկոսի մասին։

Ողջ օրվա ընթացքում պետական որևէ գերատեսչություն, ո՛չ արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ պաշտպանության նախարարութունը, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ դատախազությունը, ո՛չ Փաշինյանի աշխատակազմը ոչ մի նորություն չեն հայտնել, չգիտենք 17-ամյա երկու տղաների ճակատագիրը։

Առաջին գրառումից ժամեր անց՝ 16։30, Նիկոլը ևս մեկ գրառում է անում, դարձյալ կաթողիկոսի ու թերթի դատի տալու մասին։

Ի դեպ, երբ 2024թ․ փետրվարին հենց նույն հատվածում ադրբեջանցի զինվոր սահմանն անցավ մեր կողմ, սրանք ափալ-թափալ հետ տվեցին

Էս մարդը էլ ո՞նց բացատրի, որ ո՛չ էս երկրի, ո՛չ ժողովրդի հետ որևէ առնչություն ո՛չ ունի, ո՛չ ուզում է ունենալ»։

***

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներին ադրբեջանցիներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից։ Թեև դեպքը տեղի է ունեցել գիշերը, սակայն մինչ այս պահը պաշտոնական որևէ պարզաբանում չկա։ Տեղ գյուղի համայնքի ներկայացուցիչն ասում է, որ այստեղ սահմանապահ զորքեր չկան, միայն աշխարհազորն է կանգնած, երևի չեն նկատել։ Հարց է առաջանում, իսկ եթե նկատեին, ի՞նչ էին անելու, երբ զինվորական բարձր պաշտոնյան հայտարարում է՝ թշնամու կրակոցներին ուշադրություն չենք դարձնում, ու էս մարդը մեր երկրի անվտանգության երաշխավորներից է, իրեն զինվորական է համարում։ Առևանգված տղաների ընտանիքները սուգի մեջ են, մենակ ու անպաշտպան։ Պետությունը նրանց տարել դրել է թուրքի երախում ու ոչ միայն նրանց»։

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկո՛լ, ինչո՞ւ գրառում չես անում գերեվարված երեխաների համար։
Այ՜ վախկոտ, ա՛յ թուրքի դեմ ծնկած, կաթողիկոսին մի պահ մոռացի ու այս երեխաների համար մի գրառում արա, աղմուկ բարձրացրու, թե՞ Ալիևը ականջներդ կոլորի ու կապացուցի, որ թքած ունի և՛ քո վրեն, և՛ խաղաղության դարաշրջանիդ...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին