Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի «Ինտեր» – «Ֆլումինենսե» հանդիպման առաջին խաղակեսի վերջում արձանագրվել է սկանդալային դրվագ։
Հենրիխ Մխիթարյանը փորձել է արագ վերսկսել խաղը, սակայն «Ֆլումինենսեի» գլխավոր մարզիչ Ռենատո Գաուշոն խոչընդոտել է գործողությանը՝ ոտքով խլելով գնդակը հայ կիսապաշտպանի ձեռքից։
Մխիթարյանը անմիջապես արձագանքել է՝ մոտենալով Գաուշոյին պարզաբանումների համար, ինչից հետո իրավիճակը կտրուկ լարվել է։ Միջադեպին միջամտել է հանդիպման գլխավոր մրցավարը և բրազիլացի մարզչին նախազգուշացրել է դեղին քարտով։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։