▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սկանդալ՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում. մանկապարտեզում կատարված բացահայտումները կոծկվել են»․ ԶԼՄ

«Նյուզ»-ի տեղեկություններով՝ նոր՝ ուշագրավ բացահայտումներ են տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, որոնք կապված են վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքի հետ:

«Մասնավորապես պարզվել է, որ նախորդ տարի՝ 2024 թվականի ամռանը, Շենգավիթ վարչական շրջանում գործող «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում լուրջ խախտումներ են արձանագրվել՝ այդ թվում ուռճացված հաստիքներ, աշխատավարձերի, ինչպես նաև երեխաներին հատկացված սննդի յուրացումների դեպքեր: Ծնողական համայնքի և վարչական շրջանի աշխատակազմի հետևողական աշխատանքի արդյունքում պարզվել է, թե ի՞նչ սխեմայով են երեխաներին հատկացված սնունդը թաքցնում մանկապարտեզի նկուղում, ովքե՞ր և ի՞նչ եղանակով են այն դուրս բերում մանկապարտեզից և այլ աղմկահարույց դրվագներ:

Բացահայտումից անմիջապես հետո մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, իսկ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը 2024 թվականի հուլիսի 4-ին Դանիելյանի դիմումի հիման վրա նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից:

Ուշագրավ է, որ կատարվածի մասին թաղապետարանի աշխատակազմը չի ահազանգել իրավապահներին՝ փաստացի թաքցնելով ենթադրյալ հանցագործության դեպքը, մինչդեռ մտահոգ ծնողներին աշխատակազմում հավաստիացրել են, որ բացահայտումը պատշաճ իրավական ընթացակարգ կստանա և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն․․․

․․․Ավելի ուշ, օգտվելով թաղապետարանի պաշտոնյաների «անփութությունից» կամ «մեծահոգությունից», Ռուզաննա Դանիելյանը փորձել է իրավաբանորեն «թակարդը» գցել թաղապետին և հետ վերցնել աշխատանքից ազատման դիմումը․․․ Ռուզաննա Դանիելյանը դիմել է ՀՀ քաղաքացիական դատարան՝ պահանջելով վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի» 04.07.2024թ.-ի թիվ 56-Ա կարգադրությունը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել նրա միջին աշխատավարձի չափով գումար` հարկադիր պարապուրդի ամբողջ Ժամանակահատվածի համար:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2024 թվականի նոյեմբերի 7-ին վճռել է Ռուզաննա Դանիելյանի հայցն ընդդեմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, բավարարել մասնակի: Մասնավորապես դատարանն արձանագրել է, որ գործատունիրավունք չուներ Ռուզաննա Դանիելյանին ազատել զբաղեցրած պաշտոնից, քանի որ վերջինս արտահայտել էր իր կամքն այն մասին, որ չի ցանկանում, որպեսզի դադարեցվեն կողմերի միջևծագած աշխատանքային հարաբերությունները։ Այսինքն, Ռ. Դանիելյանը չի կարողացել օգտվել՝ իր դիմումը հետ վերցնելու հնարավորությունից, ինչի պայմաններում դատարանը եզրահանգել է, որ աշխատանքայինհարաբերությունները դադարեցվել են օրենսդրության պահանջների խախտմամբ, և որպես հետևանք՝ 04.07.2024թ. համապատասխան կարգադրությունը՝ «Ռուզաննա Դանիելյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին», ենթակա է անվավեր ճանաչման։ Դատարանը վճռել է նաև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից հօգուտ Ռուզաննա Դանիելյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար:

Ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական ակտի բովանդակությունը, այլ ուշագրավ մանրամասներ ևս պարզեցինք: Մասնավորապես գործի նյութերի համաձայն՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբի 2024 թվականի օգոստոսի 1-ի ուսումնասիրության ակտի համաձայն՝ ի թիվս այլ խախտումների, արձանագրվել է, որ մանկապարտեզի գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ տնտեսական և գրասենյակային ապրանքների պահանջագրերը թերի են, երեխաներին հատկացված սննդի չափաբաժինները խախտված, գրանցված մի շարք հաստիքների համար աշխատակիցները վարձատրվել են, սակայն աշխատավարձի մի մասն առձեռն փոխանցել են տնօրեն Ռ. Դանիելյանին, տնտեսվարը, որն ի պաշտոնե պետք է իրականացներ նաև դռնապանի գործառույթները, չի իրականացրել իր աշխատանքային պարտականությունները և շուրջ 270 երեխա ունեցող մանկապարտեզը տարիներ շարունակ ցերեկային դռնապան չի ունեցել:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ մանկապարտեզի ծնողական համայնքը ևս ներգրավված է եղել չարաշահումների բացահայտման գործին, սակայն ինչպես աշխատակազմի, այնպես էլ ծնողների բացահայտած փաստերը (տեսանյութեր, լուսանկարներ) մնացել են վարչական շրջանի՝ արդեն նախկին աշխատակազմի թղթապանակում՝ հիմք հանդիսանալով հանցագործության դեպքի կոծկման և տնօրենի՝ ժամանակավոր պաշտոնակատարի հավանական վերադարձի համար»,- գրում է լրատվամիջոցը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին