Սերժ Սարգսյանը կոմպրոմատներ չունի Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում
«Էս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լա՞վ է եղել, և լրացուցիչ կոմպրոմատներ են պե՞տք»,–ասաց նա դատական նիստից առաջ։
Դիտեք նաև՝
|
Դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցուն ու Վեհափառին թիրախավորելու վերաբերյալ գրառումներին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ի՞նչ դիրքորոշում պետք է ունենանամ էդ խայտառակության հանդեպ: Ընդհանրապես անընդունելի է էդ թեմայով որևէ խոսակցություն»: Հարցին՝ ձեր քաղաքական ուժը գործնականորեն կմղվի՞ պաշտպանելու Եկեղեցուն՝ ըստ անհրաժեշտության, Սարգսյանը նշել է. «Կհետևենք Վեհափառ Հայրապետի հորդորներին»: *** |
|
«Թող հրապարակի (Փաշինյանը) համանախագահների առաջարկած վերջին փաստաթուղթը: Երբ հրապարակի, մեր կարծիքը կասենք»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցին՝ ի՞նչը նկատի ունեք, Լավրովի պլա՞նը, պատասխանեց. «2019-ի փաստաթուղթը: Մեկ անգամ ևս ասեմ, որ Լավրովի պլանը, որպես էդպիսին, լրագրողների ու նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է: Էդպիսի պլան չի եղել: Համանախագահները, անկախ նրանից՝ որ երկրի ներկայացուցիչ է, միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթուղթ»: *** |
|
«Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ՔՊ-ի կողմից, այսպես ասած, հարձակում եղավ Տեր-Պետրոսյանի վրա, այն դեպքում, երբ 2008-ին նա Փաշինյանի հետ պայքարում էր ձեր դեմ: Ասում էին՝ Նիկոլը Լևոնի հոգեզավակն է»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասաց լրագրողը: Նախկին նախագահը նշեց, որ այսօրվա կառավարչին չի համարում Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ. «Ուղիղ այնպես, ինչպես տարբեր շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում տվյալ շարժման ղեկավարի հոգեզավակ»: *** |
|
«Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան»-ի միջև: Հարցերին վերջնական պատասխաններ կստանաք»,- հայտնել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իմփիչմենթի, անհրաժեշտ ստորագրությունների վերաբերյալ լրագրողների հարցին: «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին: Սեյրան Օհանյանն ասել էր, որ ««Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմփիչմենթի գործընթացի համար: |
|
Շարունակելով իմփիչմենթի թեման ու պատասխանելով լրագրողի հարցին՝ փողոց կգեներացվի՞, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Իհարկե գեներացվելու է, բա առանց փողոցի ո՞նց կլինի»: Նա կրկնել է, որ իշխանության չեն հավակնում, պայքարը ոչ թե իշխանության, այլ՝ իշխանափոխության համար է: |


