«Սեռաքաղցով տառապողներն ուրիշի անկողնու մոտ մոմը պահած մլուր են տալիս»․ Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե էդ հոում վիդեոն իրական ա (իսկ ես ցանկացած իշխանության «սլիվ» ի սկզբանե կասկածի տակ եմ դնում ու, ինչպես ցույց տվեց Բագրատ սրբազանի գործը, ճիշտ էլ անում եմ), ապա միակ բանը, ինչ այդտեղ արժանի ա ուշադրության, դա էն ա, որ բոլորիս ոչ միայն լսում են, այլ նաև նկարահանում թաքնված տեսախցիկներով մեր իսկ տներում։
Կոնցլագեռ ա էլի բաց երկնքի տակ։ Սեռաքաղցով տառապողները ուրիշի անկողնու մոտ մոմը պահած մլուր են տալիս։ Լավ ա գոնե կեսից չեք զանգում, խորհուրդներ տալիս»։
***
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե ինչ. եթե նախկինում գիտեինք, որ բոլորին անդադար գաղտնալսում են, ապա արդեն իմացանք, որ բոլորի տներում տեսախցիկներ են դրել ու անդադար ռեժիմով նկարահանում և հրապարակում են...
Հանցավոր ռեժիմը հո պոզ ու պոչով կենդանի՞ չի...»։
***
ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացները այլևս մտնում են վճռորոշ փուլ։ Սա պետականորեն ծրագրավորված և ուղղորդված քաղաքական օրակարգ է, որի նպատակն է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին և ձևավորել նրա ներսում վերահսկելի ենթակառուցվածք՝ ենթարկված քաղաքական իշխանությանը։
Հոկտեմբերի 26-ին Հովհանավանքում նախատեսվող պատարագը, որը կատարվելու է կարգալույծ քահանայի կողմից և որին հայտարարել է, թե կմասնակցի Հայաստանի վարչապետը, այդ գործընթացի խորհրդանշական մեկնարկն է։ Սա պարզապես հոգևոր արարողություն չէ․ սա փորձ է՝ պետական հովանավորությամբ լեգիտիմացնել Եկեղեցու հակաիրավական տրոհումը և օրինական տեսք տալ ազգային ինստիտուտի ապակայունացմանը։
Այս քայլը վտանգավոր է ոչ միայն հոգևոր դաշտի, այլ՝ ազգային անվտանգության և ինքնության պահպանման տեսանկյունից։ Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի քաղաքակրթական հիշողության կրողը, մեր լեզվի, մշակույթի և պետականության գոյատևման խարիսխը։ Նրա ինստիտուցիոնալ թուլացումը հավասարազոր է ազգային դիմադրողականության կորուստին։
Արտաքին համատեքստն էլ առավել քան հստակ է։ Թուրքական աշխարհաքաղաքական մտածողության համար Հայ Առաքելական Եկեղեցին եղել է և մնում է գլխավոր խոչընդոտը՝ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կլանման ճանապարհին։ Եվ այսօր, երբ օրվա իշխանությունը գիտակցաբար ներգրավվում է Եկեղեցու դեմ ուղղված գործընթացներում, այն գործում է հենց այդ նույն տրամաբանության սահմաններում՝ հայ ժողովրդի պատմական պաշտպանական կառույցի ներսից ապամոնտաժման ճանապարհով։
Սա այլևս գաղափարախոսական կամ կուսակցական հարց չէ։ Սա մեր հավաքական գոյության, ազգային հիշողության և քաղաքակրթական դիմադրության հարցն է։
Եկեղեցուն պաշտպանելը նշանակում է պաշտպանել այն հիմքերը, որոնց վրա կանգնած է Հայաստանը՝ իր հավատքով, իր պատմությամբ և իր արժանապատվությամբ։ Եկեղեցուն պաշտպանել նշանակում է պաշտպանել Հայաստանը։
Լռությունը այս դեպքում այլևս չեզոքություն չէ՝ այն համաձայնություն է սեփական ինքնության քայքայման հետ»։
***
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախցիների նկատմամբ ատելության սերմանմանբ կորցրեցինք Արցախը, չէինք «սիրում» ղարաբաղցիներին, «չպահեցինք» Արցախը։ Ստվերային քարոզչամեքենան բարդ և ոսկերչական ճշգրտությամբ բջջային մակարդակում աշխատեց մեր ազգային ինքնության դաշտում՝ տարաբաժանելով հային՝ ապա սեպ խրելով «Հայաստանցու» և արցախցու, նաև «Հայաստանցու» և սփյուռքահայի՝ «աղբարի», միջև։
Այժմ նույն տրամաբանությունը հին մեթոդաբանությամբ և գործիքակազմով աշխատում է Եկեղեցու հանդեպ, սակայն բացահայտ։ Ստեղծելով հոգևորականի «արծաթապաշտ», «անբարո», «որկրամոլ», «սրբապիղծ» և «բոսյակ» կերպարը ճեղքվում է հավատացյալի կապը Եկեղեցու հետ։ Ատելով մատուցված եկեղեցիականի կերպարը՝ ժողովուրդն այս անգամ կկորցնի Եկեղեցին՝ կրկնելով ճակատագրական նույն սխալը, ինչպես Արցախի հարցում։
Հ.Գ. Էջմիածնի տաճարը ֆիզիկապես ՀՀ տարածքում է, բայց գնալով մոտենում է Գանձասարին, իսկ լյումպեն զանգվածը 50+ կինո է դիտում և անգիտակից հրճվում իր կործանմամբ։ Եկեղեցին և եկեղեցիականի «անբարո վարքը» նույն նժարին դնելով՝ Վարչախումբը ո՛չ թե փրկում է Եկեղեցին, այլ կործանում է այն»։