«Ես պարբերաբար հանդիպում եմ արցախցիների հետ․ ստացել եմ սենսացիոն տեղեկություն․ խոսքը Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզալցակայանի պայթյունից անհետ կորած անձանց մասին է, այս պահի դրությամբ 22 անհետ կորածներ կան»,- «Եվրոմեդիա24»-ի եթերում այս մասին հայտարարեց քաղաքական, հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Բենզալցակայանի պայթյունից այրվածքներ ստացած Գայանե Թովմասյանը պնդում է՝ երբ ինքն այրվածքներ է ստացել և իրեն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, այնտեղ տեղ չի եղել, իրեն տեղափոխել են ռուս խաղաղապահների կացարան, այնտեղ տեսել է ադրբեջանական պետհամարանիշներով շտապօգնության մեքենաներ, և այդ մեքենաներով այրվածքներ ստացած հայ վիրավորներին տեղափոխել են Շուշի։ Թե հետո ինչ է եղել տղաների հետ, առ այս պահը տեղեկատվություն չկա»,- նշեց։ Զոհրաբյանը։ Նա հավելեց, որ Գայանե Թովմասյանը նաև մանրամասներ է հայտնել դեպքի վերաբերյալ արցախցի Մարինե Հովսեփյանի ցուցմունքից։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ |
«Սենսացիոն տեղեկություն եմ ստացել․ հրդեհից տուժած արցախցիներին ադրբեջանական մեքենաներով տարել են Շուշի»․ Նաիրա Զոհրաբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին
ավելին

ավելին

ավելին