▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացն իսկապես մտահոգիչ է․ ԱԳ նախարար

Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացն իսկապես մտահոգիչ է․ ՀՀ ԱԳ նախարար

«Մենք այդ հարցը մեր ԵՄ անդամ երկրների գործընկերների ուշադրությանն ենք ներկայացնում խնդիրները, հնչում են տեխնիկական պատճառաբանություններից մինչև ֆինանսական խնդիրներ։ Լինում ենք բացառիկ դեպքեր, երբ ընդունում ենք, որ չենք կարծում՝ մեր քաղաքացու նկատմամբ հարգալից վերաբերմունք է դրսևորվում։ Դեպքերի մեծ մասում էլ մենք առարկություն չունենք, դրանք են իրենց ընթացակարգերը»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդունում է խնդրի լեգիտիմությունը և լավագույն լուծումը համարում վիզաների ազատականացումը, որի դանդաղման մեջ, ըստ նրա, նաև հայկական կողմն է մեղավոր։

***

«Հպարտ դեմքով ասում եք Արցախի Հանրապետություն, կա՞ր Արցախի հանրապետություն»,- ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին պատասխանելու ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․ «Դուք որ իշխանություն էիք, կա՞ր ճանաչված Արցախի Հանրապետություն։ Պատասխանն ակնհայտ է՝ ոչ։ Հալվա, հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում։ Էն որ շուտ-շուտ ասում եք Արցախի Հանրապետություն, ճանաչեիք, հետո էլ կասեիք»,- ասաց Միրզոյանը՝ մեղադրելով նախկին իշխանություններին՝ ստատուս քվոն անսահման ձգելու մեջ։ «Լավ էլ իմացել եք, որ դա մի օր պայթելու է հայ ժողովրդի գլխին։ Ուղղակի հայ ժողովուրդը, և ես՝ անձնապես, չենք ունեցել խելք, բավարար քաղաքական հասունություն՝ ժամանակին գլխի ընկնել, ճիշտ կողմնորոշվել ու գնալ զիջումների, լուծումների»,- ասաց Միրզոյանը։

***

«Մենք սպասում ենք Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին Երևանում»,- այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ նախարարը Աժ մշըական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնում է պետական բյուջեի 2024 թվականի կատարողական։

***

Ինչու Հայաստանը համաձայնեց խաղաղության պայմանագրի վերջին 2 կետերին. բացատրում է Արարատ Միրզոյանը

«Եկավ մի պահ, երբ մենք մտածեցինք, որ հետագա բանակցությունները մնացած քննարկվող ձևակերպումների շուրջ քիչ հավանական է, որ կտան ցանկալի արդյունք, և կստացվի մի իրավիճակ, որ հետագա քննարկումները, որոնք կրկին աղոտ հեռանկարով էին, հարցականի տակ կդնեին արդեն իսկ համաձայնեցված շատ էական ձևակերպումները։ Այդ պատճառով մենք հայտնեցինք վերջին տարբերակի վերջին առաջարկի շուրջ մեր համաձայնության մասին։ Սովորական բանակցություններ են, ցանկացած բանակցություններում վերջում մեկն ասում է՝ «լավ, վերջին ասածդ ընդունելի է», և այդտեղ տեղի է ունենում պայմանավորվածություն»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։

«Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա»,- ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով․ «Ինչու են կրակում, չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծենք միասնական, համատեղ հետաքննող մեխանիզմ»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ այդկերպ հնարավոր կլինի պարզել՝ հրամա՞ն են կատարում այդ զինվորները, թե ինքնուրույն գործողություն են արել։

Դիտեք նաև՝

«Մենք շատ լուրջ և շատ իրատեսական հնարավորություն ունենք դրական հանգուցալուծման հասցնել Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ հավատում է այդ հարաբերությունների մոտալուտ կարգավորմանը։
Նա նաև նշել էր, որ չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ՝ Հայաստանն ունի շատ ավելի ակտիվ ու գործոն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք ունեն իրար հետ դիվանագիտական հարաբերություններ։

***

«Փորձում ենք անել այնպես, որ թղթով սահմանված ամբողջ ծավալով պարտավորություններն իրար նկատմամբ իրականացվեն, այսինքն՝ ունեցած պայմանագրի լիարժեք իրականացմանն ենք ձգտում»,- այսօր ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին։ «Հայաստանի և Ռուսաստանի միջև առողջ գործընկերային հարաբերություններ են»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, սակայն, որ կան խնդիրներ, կան էական հարցեր, որոնց շուրջ ռուսաստանցի գործընկերներն իրենց դիրքորոշումն ու իրադարձությունների նկատմամբ ընկալումն ունեն։

***

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելային հարցի, անդրադարձավ կոնյակագործների խնդրին։ Նա հայտնեց, որ ՀՀ-ի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև քննարկումներ են ընթանում։ «Ամեն ինչ այդքան միանշանակ չէ, կան խնդիրներ, որոնք կարող են տպավորություն թողնել, որ արհեստականորեն են ստեղծվում, խնդիրներ էլ կան, որոնք, այնուամենայնիվ, առնվազն շանս ունեն կամ արժանի են համարվելու հիմնավոր»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր կամ վաղը որոշակի շարժ կլինի այս հարցով։ «Բայց խնդիրն ամբողջությամբ այսօր կամ վաղը չի լուծվի»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ կոնյակագործները Վրաստանի տարածքով իրենց արտադրանքը Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման հարցում խոչընդոտների են հանդիպում։ Ապրանքի կապարակնիքները պոկվում են, ուղարկվում լաբորատոր ստուգման։

***

«Գերիների և ապօրինի պահվող անձանց և ընդհանրապես, հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր մաս են, ցավոտ մաս են, երևի այն եզակի հարցերից են, որտեղ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք կարծում ենք, որ եթե մեզ հաջողվի վերջնական, ստորագրված խաղաղություն, մի հայտարարի կգանք ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացում, և ընդհանրապես, կլինեն իրական կարգավորումներ, առաջ կգնան մեր հարաբերությունները, վստահ ենք, որ, եթե մինչ այդ հարցերը չստացվի լուծել, գոնե այդ պահին բարենպաստ միջավայր կլինի, այդ հարցերը լուծելու համար»․- ասաց Միրզոյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին