Բաքվում կայացել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը, որտեղ ադրբեջանական «Քարաբաղը» «Թոֆիկ Բահրամով» մարզադաշտում ընդունել է հունգարական «Ֆերենցվարոշին»։ Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3:2։
«Ֆերենցվարոշի» հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը դուրս էր մնացել խաղի հայտացուցակից։
Հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Ֆերենցվարոշի» հարձակվող Գաբի Կանիխովսկին։ 25-րդ րոպեին «Քարաբաղի» կիսապաշտպան Լեանդրու Անդրադեն հավասարեցրեց հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջում՝ 45-րդ րոպեին, ֆրանսիացի հարձակվող Աբդելա Զուբիրը գերազանց հարվածով առաջ մղեց տանտերերին։
Երկրորդ խաղակեսում «Ֆերենցվարոշը» փոխեց խաղի ընթացքը։ 55-րդ րոպեին Բառնաբաշ Վարգան 11-մետրանոց հաշիվը հավասարեցրեց, իսկ 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ալեքս Տոտը խփեց հաղթական գոլը։
Չնայած պարտությանը՝ «Քարաբաղը» երկու խաղերի ընդհանուր հաշվով հաղթեց՝ 5:4։ Բուդապեշտում կայացած առաջին խաղում ադրբեջանական թիմը հաղթել էր 3:1։
Այսպիսով, «Քարաբաղը» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Աղբյուրն՝ այստեղ