▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ կարևոր հուշարձանի մոտ. «Սուպերմեն» ֆիլմի աստղ Դին Քեյնն այցելել է Հայաստան

Ամերիկյան հայտնի «Սուպերմեն» հեռուստասերիալի աստղ Դին Քեյնը այցելել է Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք նրա միկրոբլոգից: Դերասանը 2 լուսանկար է տեղադրել` արված հուշահամալիրի մոտ:

«Այս լուսանկարից, միգուցե, դժվարությամբ գուշակեք, թե որտեղ եմ: Շատ կարևոր հուշահամալիրի մոտ եմ»,-առաջին լուսանկարին կից գրել է Դին Քեյնը:

Իսկ երկրորդ լուսանկարում Դինն արդեն  բացահայտել է իր  գտնվելու վայրը. «Բոլոր նրանք, ովքեր նշեցին Հայաստան, դուք ճիշտ եք»:

Նշենք նաև, որ դերասանն իր գրառման մեջ օգտագործել է նաեւ Armenian Genocide հեշթեգը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին