Կոսովո – Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 5-ին կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի և թիմի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Ջոն վան’տ Սխիպի խոսքերով՝ հավաքականի հայտացուցակում տեղ չի գտել Կարեն Նալբանդյանը։ «Կարեն Նալբանդյանը երիտասարդ ֆուտբոլիստ է, նրան պահում ենք ուշադրության կենտրոնում, և վստահ եմ՝ դեռ իր շանսը կստանա։
Եթե բոլոր դուրս մնացած ֆուտբոլիստները համապատասխանեին այս երկու ընկերական հանդիպումների պահանջներին, կհրավիրեինք հավաքին»,- ասել է նա։
Նրա խոսքերով՝ շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։