▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Ազնավուրին կշնորհվի բելգիական Թագի շքանշան

Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին կշնորհի թագավորության բարձրագույն պարգևներից մեկը՝ Թագի շքանշանը: Այս մասին հաղորդում է բելգիական Cine Tele Revue կայքը:

91-ամյա շանսոնյեն վերջին անգամ Բելգիայի Ֆորե Նասիոնալ համերգային դահլիճի բեմ կբարձրանա նոյեմբերի 17-ին: Մրցանակը Ազնավուրին կհնաձնվի համերգի նախօրեին:

2004-ին, Ազնավուրի 80-ամյակին նրան արդեն շնորհվել է մեկ այլ բելգիական շքանշան՝ Լեպոլդ թագավորի շքանշանը՝ բացառիկ ստեղծագործական երկարատևության և վարպետության բարձր մակարդակի, ինչպես նաև ֆրանսերենի տարածման ու որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան գործունեության համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին