▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Շահրամանյանն ու Ռոբերտ Քոչարյանը վերջերս չեն հանդիպել. Արցախի նախագահը հերքեց

Սամվել Շահրամանյանն ու Ռոբերտ Քոչարյանը վերջերս չեն հանդիպել. Արցախի նախագահը հերքեց այդ տեղեկությունը

«Սկզբնական շրջանում հանդիպումներ ունեցել եմ քաղաքական ուժերի, նաև Լևոն Տեր–Պետրոսյանի,  Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես կաշկանդված չեմ որևէ մեկի հետ հանդիպելու»,– ասաց Սամվել Շահրամանյանը։

***

«Ես Արցախի ներկայացուցչության դիմաց օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայից անմիջապես հետո քննարկել եմ Սամվել Բաբայանի հետ, և ինքը վստահեցրել է, որ որևէ կապ չունի այդ ակցիայի հետ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Հարցին, թե ինչպիսինն է իր և Սամվել Բաբայանի հարաբերությունները, նախագահը նշել է․ «Սամվել Բաբայանի քաղաքական ուժը հանդիսանում է Արցախի ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժ, և մեր հարաբերությունները հենց այդպիսինն են»։

***

«Մեր հավաքական վերադարձը միջազգային իրավունք է, պետք է մնա օրակարգում, մենք իրավունք ունենք արժանապատիվ, անվտանգ վերադարձ ապահովել։ Այդ նպատակով ստեղծված է հանձնախումբ, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։ Արդյունավետ աշխատանքներ են իրականացնում»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հարցին՝ պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Շահրամանյանը պատասխանեց. «Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Մենք ունենք մեր դիրքորոշումը, որն այս պահին ճիշտ չեմ գտնում ասել։ Որպես Արցախի պաշտոնյա՝ կոռեկտ չեմ համարում պատասխանել այդ հարցին»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին