▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանին «լավ նայելու» համար «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետին ազատո՞ւմ են աշխատանքից

Մեդիահաբը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատրաստվում է աշխատանքից ազատել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի՝ ԱԱԾ մեկուսարանի պետ Ռուբեն Խալապյանին։ 

«Մեզ ասացին՝ Ռուբեն Խալապյանին հեռացնում են ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ պահվող Սամվել Կարապետյանին «լավ նայելու» համար։ Իշխանություններին, փաստորեն, դուր չի գալիս անգամ տարրական մարդկային վերաբերմունքը իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ, ինչի համար պատժում են բոլոր նրանց, որոնք կհամարձակվեն իրենց որդեգրած գծից մի չնչին անգամ շեղվել։

Դիմեցինք Քրեակատարողական ծառայությանը, որտեղից ասացին՝ նման տեղեկություն իրենց հայտնի չէ, իսկ արդարադատության նախարարությունից էլ ասացին՝ լուրը իրականությանը չի համապատասխանում։

Կազատվի՞, արդյոք, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, միայն նշենք, որ արդարադատության նախարարը հաճախակի է ՔԿՀ պետերին փոխում, այնպես որ, չի բացառվում՝ հերթական փոխարինվողը հենց Խալապյանը լինի»,-գրում է սկզբնաղբյուրը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին