▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. վերացվել է հրապարակային խոսքի սահմանափակումը․ պաշտպան

Փաստաբան Արամ Վարդևանյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին »:

Ինչպես են Սամվել Կարապետյանին տարել քրեակատարողական հիմնարկ. պատմում է պաշտպանը

«Ոստիկանության 10–ից ավել ծառայողներ գալիս, մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ` անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում։ Եվ այդ պահին Սամվել Կարապետյանը, պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից` ասելով՝ գնացինք»,– նշում է Արամ Վարդևանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին