▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանին ստիպել են

«Հրապարակ»-ը գրում է. «Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից` հայտարարելով, որ ցորենն իրենք չեն բերում, այլ՝ մասնավոր ընկերություն: Հայտնի է, որ բերողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է, որը Ղազախստանից անորակ, 4-րդ կարգի ցորեն է ներկրել։ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Այդ գնումը կառավարությունը չի իրականացրել` մասնավոր ընկերություն է արել՝ իր կարիքների համար։ Կառավարությունն ընդամենը բանակցությունների արդյունքում ապահովել է ճանապարհի բացումը, իսկ գործարքը մասնավորն է կատարել։ Եթե ապրանքը բերել է ավելի հարմար ճանապարհով, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը»։ Ներկրող ընկերության պատասխանատուներից մեկից պարզեցինք, որ կառավարությունն ուղղակի պարտադրել է իր փիառի համար Ղազախստանից ներկրում իրականացնել: Մեզ վստահեցրին, որ ներկրված 15 տոննա ցորենն ալյուր չի դարձել, թեպետ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե ով գիտի՝ քանիսդ եք արդեն կերել այդ ալյուրից թխված հացը։ Հետաքրքրվեցինք` ի՞նչ են արել ղազախական ցորենը, ասաց՝ մի մասն օղու արտադրության մեջ են կիրառել, մի մասը՝ որպես անասնակեր։ Ի դեպ, ճանապարհը բացելու այս փիառի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է իր ցորենի գինը, որի հետևանքները քաղաքացիները գուցե շուտով զգան իրենց մաշկի վրա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին