Սահմանային կրակոցների հարցով ՔՊ–ական պատգամավորի հույսը «մեր ժողովրդի ամուր նյարդերն» են
ԱԺ–ում, պատասխանելով լրագրողների` սահմանին շարունակվող կրակոցների մասին հարցին, Արման Եղոյանն ասաց` հույս ունի, որ մեր ժողովուրդը չի տրվի ադրբեջանական սադրանքներին։
«Այս կրակոցները նաև նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորրը»,–պնդեց նա։ Ի դեպ, նա նաև լրագրողներին մեղադրեց` նշելով, որ խուճապ տարածելով հանրային անդորրն են խաթարում։
***
«Ստացե՞լ եք քաղաքացի Էդգար Ղազարյանի իմպիչմենթի մասին դիմումը, ի՞նչ եք արձագանքել»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին։ Նա նյարդայնացավ՝ լրագրողներին ասելով․ «Դուք հիմա ռեալիթի շոու եք կազմակերպո՞ւմ։ Դուք գիտեք այդ հարցի պատասխանը, ինչո՞ւ եք հարցնում։ Ինձ շատ մտահոգում է, որ մամուլի ազատությամբ 34-րդ տեղը զբաղեցնող երկրում իմ դիմաց կանգնած 7 լրագրողի մոտ էլ նույն հարցն է։ Տարբեր հարցեր պետք է որ ծագեն, եթե իհարկե բոլորի հարցն էլ նույն կենտրոնից չէ»։ |