▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա թալանի պաշտպանության օպերացիա է՝ բացահայտվել էր, թե ինչպես են ատկատներով փողեր ուտում․ Մեսրոպ Մանուկյան

Սա թալանի պաշտպանության օպերացիա է՝ բացահայտվել էր, թե ինչպես են ատկատներով փողեր ուտում․ Մեսրոպ Մանուկյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Նոր Նորքի թաղապետարանում ճեպազրույցի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ լրագրողների ու Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջև: Նա վիրավորական արտահայտություն թույլ տվեց լրագրողի հասցեին՝ ասելով՝ «Քոչարյանի տուզիկներից եք երևի»:

***

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Նոր Նորքի թաղապետն ու նրա ենթակաները խուլիգանական գործողություններ են կատարում հանրային գործիչ Արթուր Չախոյանի հանդեպ։ Իրավական առումով զավեշտն այն է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել ոչ թե խուլիգանախմբի անդամներին, այլ տուժողին։
Այնուհանդերձ, ոստիկանության ծառայողների այդ վարքագիծը տարօրինակ չէ, քանի որ որպես նրանց գործողություններն առերևույթ ղեկավարող՝ հանդես է գալիս դեռ մեկ տարի առաջ քաղաքացու խոշտանգմանը մասնակից լինելու համար քրեական հետապնդման ենթակա, բայց անպատիժ մնացած ոստիկանը։
Կարևոր է ընդգծել, որ թաղապետի ու նրա ենթակաների արարքները լիովին համապատասխանում են ոչ միայն խուլիգանության, այլև խոշտանգման հանցակազմին («Պաշտոնատար անձի կողմից… որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝… այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ… անձը կատարել է…». ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 450):
Ակնկալում ենք, որ քաղաքական ու հասարակական կառույցների կողմից հանրային ճնշման արդյունքում հնարավոր կլինի իրավապահներին վերադարձնել օրինականության դաշտ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին