▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա պատերազմ է բոլորիս դեմ, պետք է ընդունել և ոտքի կանգնել…Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը «Ես ընդունում եմ այս պատերազմը» վերտառությամբ հրապարակում  է արել։

«Ինչքան պիղծ լինեն, ողորմելի ստրուկներ լինեն, որ մնան ծախու արարածների, թմրամոլների, իրենց նման ստորաքարշների հույսին ու նրանց կեղտոտ ձեռքերով պառակտեն հասարակությանը, կիրակնօրյա պատարագի ընթացքում մուտք գործեն Եկեղեցի ու սադրեն…

Սա պատերազմ է բոլորիս դեմ, պետք է ընդունել և ոտքի կանգնել:

Բոլորս պետք է կրկնենք Ամենայն հայոց Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի 1918թ. մայիսին հնչեցրած խոսքերը: Հակառակ դեպքում մենք արժանի չենք մեր երկրին, հողին:

Այն 5000-ից ավելի տղաները, որոնց կյանքը սա զոհաբերեց ալիևների ու էրդողանների ծրագրերն իրագործելու համար, մեզ չեն ների… ու ճիշտ կանեն:

Ես ընդունում եմ այս պատերազմը»,- նշել է Սեյրանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին